Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվելու են հայկական դրոշի գույներով. տեսանյութ

Վիլնյուսը յուրահատուկ ձևով է շնորհավորելու Երևանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվելու են Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին նշված է Վիլնյուսի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին։ Երևանը տոնում է իր 2800-ամյակը։

Վիլնյուսի կամուրջները հատուկ կլուսավորվեն ի պատիվ մեր ընկերների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Երևանը դառնում է 2800 տարեկան։ Հոկտեմբերի 21-ին տոնական մի շարք միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում։ Կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: