ՌԱԴԻՈ

Արշակյան. «ՀՀԿ-ն շանսեր ունի և՛ մասնակցության, և՛ ձայն տանելու»

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հնարավորությունները:
Sputnik
Ազատ Արշակյան

Լավ կլինի, որ ՀՀԿ-ականները դիմադրեն, պաշտպանվեն, հետաքրքիր կլինի քաղաքական կյանքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը:

«Հետաքրքիր է հռետորաբանությունը, այսպես ասենք՝  Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները. սկզբից ասֆալտին պառկեցրեց, հետո ասեց՝ չէ, ես ձեր բոլորի վարչապետն եմ, ես բոլորիդ սիրում եմ»,-նշեց Արշակյանը:

Բացի այս ասպեկտից, մնացած առումներով նախկին պատգամավորը քաղաքական կյանքն անհետաքրքիր է համարում, երբ չկա հստակ ընդդիմախոսություն և բանավեճ: