Ասուլիս. «Կովկասը և Հայաստանը Լերմոնտովի գրական արվեստում»

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված հոկտեմբերի 22-24-ին ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի պատվին Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին և «Թարխանի» լերմոնտովյան պետական արգելոց-թանգարանի հետ համագործակցության հարցերին:
Sputnik

Մամուլի ասուլիսին կմասնակցեն Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, ներկայացուցիչ կլինի նաև Լերմոնտովի թանգարանից:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: