Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ նա ընտանիքով բնակություն է հաստատել Մոսկվայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի` նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երևանյան տանը բնակվում են մայրը և քրոջ ընտանիքը:

«Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին»,- նշված է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է, որ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, և նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել: