Սելֆիի սիրահարները. Փաշինյանը սելֆի է արել Լիբանանի վարչապետի հետ. լուսանկար

Լիբանանում գտնվող Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ լիբանանցի գործընկերն էլ է սելֆիների սիրահար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում սելֆի է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ։

«Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է»,-լուսանկարին կից գրել է նա:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Նշենք, որ նա Լիբանան է մեկնել աշխատանքային այցով։