Հայաստանում գիշերները փոքր–ինչ կտաքանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերի ջերմաստիճանի փոփոխություն կզգացվի գիշերային ժամերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հոկտեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հոկտեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է թույլ անձրև։

Այսօր` հոկտեմբերի 20-ին, Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 23-25, գիշերային ժամերին` 9-11 աստիճան տաքության։