Փոքրիկ ճապոնուհին 9 տարեկանում ֆանտաստիկ դաջվածքներ է անում. տեսանյութ

Ճապոնուհին 9 տարեկանում այնպիսի դաջվածքներ է անում, որ անգամ «հարյուր տարվա» վարպետներն են նախանձում։
Sputnik

Համացանցում տարածվող տեսանյութի հերոսուհին Նոկո Նիշիգակին է, որը երեք տարեկանից դաջվածքներ է անում։ Նա գնացել է հոր հետքերով, որն այս գործում մեծ համբավ է ձեռք բերել Ճապոնիայում։

Նոկոն փորձնական դաջվածքներն արել է հենց հոր վրա։

Հիմա ընտանիքն ապրում է Ամստերդամում, փոքրիկն արդեն սեփական հաճախորդներն ունի, թեև հաճախորդ բառն այս դեպքում երևի այնքան էլ տեղին չէ, որովհետև Նոկոն առայժմ ոչ մեկից գումար չի վերցնում։