ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիին, ամենայն հավանականությամբ, մահացել է, հաղորդում է Առաջին ալիքը։
Washington Post–ի մեկնաբան Ջամալ Խաաշկղիջիին, որը 2017թ.–ից ապրում է ԱՄՆ–ում, հոկտեմբերի 2–ից անհետացել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո։
ԱՄՆ նախագահը հղում է արել հետախուզության հայտնած տվյալներին` նշելով, որ դրանք արդեն համոզիչ են թվում։
Դոնալդ Թրամփը մեղավորներին լուրջ պատիժ է խոստացել, բայց միևնույն ժամանակ հավելել, որ դեռ վաղ է վերջնական ասել, թե ով է կանգնած այս ամենի հետևում։
Ամերիկայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայից ու Թուրքիայից նոր վերադարձած պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցից հետո։