«Կախարդական աքացի». Վարդան ասել է, թե ինչպես կարելի է ձեռք բերել ցանկալի աշխատանքը

Pole-dance-ի աշխարհի չեմպիոն հայուհի Վարդան խոսել է իր առաջին բիզնեսի ու սիրելի աշխատանքը գտնելու միջոցի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Փիլիսոփայության սիրահար, pole-dance–ի աշխարհի չենպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) որոշել է վարպետության դասընթաց անցկացնել ու պատմել` ինչպես է կարելի ձեռք բերել սիրելի աշխատանքը։ Դրա համար նա որպես հարթակ ընտրել է Instagram–ը։

Պարուհին սև զգեստով լուսանկար է հրապարակել ու բազմանշանակ մեկնաբանություն է գրել։

«Պարզվում է` շատերին է պետք տալ «կախարդական աքացի»։ Հաճախ մենք չենք գնում մեր նպատակների ու երազանքների հետևից, քանի որ դրանք անիրականանալի են թվում։ Իրականում ճիշտ ուղղությամբ արված ցանկացած շարժում մոտեցնում է ձեզ նվիրյալ երազանքին», – գրել է նա։

Վարդան ասել է, որ երբ առաջին անգամ մտածել է սեփական մի բան ստեղծելու մասին, առաջինը պայուսակներն են մտքին եկել, նա կարել է երկու հատ, մեկն իր համար, մյուսը` նվերի։ Հետո անցել է լողազգեստներին։

Pole-dance-ի աշխարհի չեմպիոնը խոստացել է օգնել ձեռք բերել սիրելի աշխատանքը, բայց դրա համար կոչ է արել հինգ հարցից թեստ անցնել։