Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության պաշտոնատար անձինք

Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից քաղաքացուն խոշտանգելու կասկածանքով ձերբակալվածները քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու աշխատակիցներն են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածինների մայրը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, նրանք կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Նախաքննությունը շարունակվում է: