«Սուպեր, խոսքեր չկան». Սիրուշոյի փողոցային պարը ցնցել է երկրպագուներին

Լիոնում ջերմ ընդունելությունից հետո հայտնի երգչուհին ու նրա թիմը պարել են փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն չի դիմացել ու պարել է հենց Լիոնի փողոցում։ Երգչուհին հրապարակել է պարի տեսանյութը Instagram–ի իր էջում։

«Լիոնի հանդիսատեսի այդչափ ջերմ ընդունելությունը փոխանցվել էր մեզ ու նպաստել նրան, որ մենք անընդհատ ժպտում և պարում էինք)))✌(chan chan)», – գրել է նա տեսանյութի տակ։

 

Տեսանյութն արդեն ավելի քան 67 հազար անգամ դիտել են։

Բաժանորդները բազում հիացած մեկնաբանություններ են գրել. «Իզուր չի որ անթիվ-անհամար երկրպագուներ ունես Սիրուշո ջան, քո տաղանդի,մարդ տեսակի, հայրենասիրության, խելացիության,դաստիարակվածության համար է, որ քեզ սիրում ու սիրելու ենք միշտ», – գրել է anushiks օգտատերերը։

Սիրուշոն առանց շպարի լուսանկար է հրապարակել «մեկ ամսվա տանջանքներից» հետո

«Քո և քո թիմի հետ միշտ էլ դրական է ու ժպիտները միշտ անպակաս են», «Սուպեր։ Խոսքեր չկան», – գրել են երկրպագուները։

Ավելի վաղ երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարում էր Մոսկվայում «Ուրարտու» երաժշտական արարողության մասնակցության մասին։

Նշենք, որ Սիրուշոն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում։ Հիմնականում նա օգտագործում է դրանք սեփական արտադրության զարդերի, համերգների ու նոր տեսահոլովակների գովազդի համար։