Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պետք է ընտրվի ավագանու անդամներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Կամո Արեյանն երկուշաբթի օրվանից Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ:

Երդման արարողությունից հետո. Մարությանը ապօրինի շինարարություն է կասեցրել

Այս մասին Sputnik Արմենիային ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: Ըստ նրա մեկնաբանության քաղաքապետի առաջին տեղակալը պետք է ընտրված լինի ավագանու անդամներից:

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, Տարոն Գևորգյանն ասաց, որ հանրությունը հավելյալ կտեղեկացվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով: