Բրիտանական իրավապահները կենտրոնանում են Ալիևների ունեցվածքի վրա

Մեծ Բրիտանիան «չբացահայտված ունեցվածքի օրդերը» առաջին անգամ կիրառել էր Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի ունեցվածքի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի քրեական գործակալության ուշադրությունը թեքվում է արդեն դեպի Ադրբեջանի նախագահի ընտանիքի անօրինական ունեցվածքը:

Ադրբեջանցի բանկիրի կինը միլիոններ է ծախսել Լոնդոնում. նրանով հետաքրքրված է NCA-ը

Այս մասին ծավալուն անդրադարձ է հրապարակել ադրբեջանական azadliq.info գործակալությունը:

Դրա համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն այս անգամ «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահի ընտանիքի նկատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող ադրբեջանցիների ցանկում է գտնվում նաև Ադրբեջանի ղեկավարի ընտանիքը, այդ թվում՝ անձամբ նախագահը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:

Ըստ հրապարակման՝ Transparency International-ից հայտնել են, որ բրիտանական կողմին տվյալներ են տրամադրվել ադրբեջանցիների անօրինական ունեցվածքի մասին, և, մասնավորապես, ընդգծվում է Ալիևի ընտանիքի անօրինական ունեցվածքը:

Ի դեպ այս թեմայով ծավալուն անդրադարձ է հրապարակվել նաև Կազմակերպված հանցավորության և կորուպցիայի ուսումնասիրման կենտրոնի կայքում (OCCRP):

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան «չբացահայտված ունեցվածքի օրդերը» առաջին անգամ կիրառել էր Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ  կնոջ՝ Զամիրա Հաջիևայի ունեցվածքի  նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը, 2018թ․սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով, պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի և նրա կնոջ՝ Զամիրա Հաջիևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի կինը՝ Զամիրա Հաջիևան վարել է շքեղ ապրելակերպ։

Ըստ Փաստաթղթերում տեղ գտած տվյալների՝ նա 10 տարվա ընթացքում Հաջիևան միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինգ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք։