Բաբկեն Թունյան
© Sputnik
Ֆրանկոֆոնիայի միջոցառումները վնաս չեն տալիս, բայց թե որքան օգուտ կտան, ժամանակը ցույց կտա։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը։
«Օրինակ` Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համաժողովից հետո ամենաշոշափված թեման Սոֆյա ռոբոտի մասին էր։ Պայմանավորվածությունների ձեռք բերելու մասին ռեալ ինֆորմացիա ես չունեմ։ Գուցե կան, բայց ես տեղյակ չեմ, համենայն դեպս դրական ռեալ սպասումներ այս պահին չկան»,- ասել է նա։
Նման միջոցառումներն օգտակար են երկրի ճանաչելիության, կապերի ամրապնդման առումով։ Իսկ տնտեսական արդյունքները ժամանակը ցույց կտա։