ԱՄՆ նախագահի լավագույն ընկերն ու խորհրդականը կժամանի Հայաստան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Հայաստան է գալու Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահի խորհրդական և լավագույն ընկեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ (Ռուդի) Ջիուլիանին գալիս է Երևան։

Այս տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: Նա նաև Թրամփի անձնական իրավաբանն է: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ»,–գրել է իր բաժանորդներին տեղեկացրել է Սարգսյանը:

Քաղաքագետը հիշեցրել է նաև, որ վերջերս Ջիուլիանին Սորոսին անվանել էր «անտիխրիստ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին պարզ էր դարձել, որ Հարավային Կովկաս, այդ թվում նաև` Հայաստան է ժամանելու Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը։