Մանկատան երեխաներն էլ են մարդ. տուգանել են կեղծ կարագ ու կաթ մատակարարելու համար

Մանկատներին ու ծերանոցներին բուսական փոխարինիչներով կաթնամթերք էին մատակարարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մի շարք ընկերություններին «սուռոգատային» կաթնամթերք մատակարարելու համար։

Որոշումները կայացվել են մանկատների, գիշերօթիկների, բուժարանների, կալանավայրերի պետական գնումների ստուգման արդյունքում։

Քույրիկ և երեկոյան զգեստ․ ինչ են խնդրում մանկատան սաները Ձմեռ պապից

Մի շարք ընկերությունների մյուսներից ավելի խիստ են պատժել որպես բազմիցս օրենքը խախտողների։ Ամենամեծ տուգանքները ստացել են խոշոր ներմուծողները. «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն (15 միլիոն դրամ) ու «Մակրո ֆուդ» ՍՊԸ–ն (10 միլիոն)։

Եվս երկու ընկերություն է տուգանվել ու ևս ինը զգուշացում են ստացել։

Հաճախ խախտողները կաթնամթերքի փոխարեն կաթնամթերքի փոխարինիչներ են մատակարարել։

Մասնավորապես, ընկերություններից մեկը մի քանի անգամ հաղթել է կարագի մատակարարման տենդերներում։ Այն ամենաէժան գինն է առաջարկել`ընդամենը 900 դրամ մեկ կիլոգրամի դիմաց։ Սակայն լաբորատոր վերլուծությունը պարզել է, որ մթերքը գրեթե 99% կազմված է ոչ կաթնային յուղերից (բուսական, այդ թվում` արմավենու)։

Տարբերությունն այնքան ակնհայտ էր, որ որոշ դեպքերում մանկատների սաներն ու ծերանոցների բնակիչները նախաճաշի ժամանակ հրաժարվում էին այդ կարագից` անգամ իմանալով, որ այլ կարագ միևնույնն է չի լինելու։

Գերատեսչությունները միշտ չէ, որ կարող էին ստուգել մթերքի իսկությունը, քանի որ բոլոր հաստատությունները չեն, ոչ մթերքի լաբորատոր անալիզի համար գումար են ստանում։ Իսկ մի շարք դեպքերում մակնշումը նույնպես թույլ չէր տալիս իմանալ բաղադրությունը։ Բայց հաճախ ամեն ինչի մասին խոսում էր գինը. կարագը, օրինակ, փոքրածախ վաճառքում արժե չորս հազար դրամ, իսկ այդ տենդերներում 900 դրամ էր։

Պետական հանձնաժողովը կարծում է, որ պատասխանատվություն պետք է կրեն նաև համապատասխան պետական ծառայությունների ապրանքագետները։ Այդ պատճառով այն դիմել է կառավարությանը` համապատասխան պաշտոնյաների դեմ միջոցներ կիրառելու խնդրանքով։