ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Առաջին անգամ է, որ որպես ընդդիմություն ենք մասնակցելու ընտրություններին»

«Ինչ որոշել է Հանրապետական կուսակցությունն իր ԳՄ նիստում, մենք պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել ենք մեր հանրությանը»։ Վերլուծելով երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստը`Sputnik Արմենիայի եթերում ասաց «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

«Կմասնակցենք ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ, դեռ վերջնական որոշված չէ, բայց իմ տպավորությամբ ավելի շատ են մասնակցելու կողմնակիցները, և ավելի փաստարկված են նրանց ասածները, մյուս կողմն էլ ունի իր փաստարկները։

Կուսակցությունը ժողովրդավարական ներքին քննարկումների կողմնակից է, և այդ քննարկումների արդյունքում կունենանք վերջնական որոշում»,–ասաց Շարմազանովը։

Նրա դիտարկմամբ` որոշումը կքննարկվի ոչ միայն Գործադիր մարմնի նիստում, այլ նաև կուսակցության լայն շրջանակների հետ։

«Կուսակցությունը առաջին անգամ է որպես ընդդիմություն մասնակցելու ընտրություններին, և սա նոր իրավիճակ է, որտեղ այլ են ասելիքներն ու անելիքները։ Այս մասով մեծ քննարկումների կարիք կա»,–նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ։