ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. հայտնվել է նրանց նախընտրական ցուցակը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ–ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ցուցակի առաջին հնգյակը հայտնի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ–ն վերջնական որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

ՀՀԿ-ն նիստ է գումարել. քննարկվել են ներքաղաքական խնդիրներ

Ըստ թերթի` որոշումը պայմանավորված է այն հույսով, որ ՀՀԿ–ն կարող է դառնալ ԱԺ–ի չորրորդ ուժը և տեղեր ունենալ խորհրդարանում:

«Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը»,– գրում է թերթը` չբացառելով, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: