Ողբերգական վրաերթ. մահացել է բանակից զորացրված երիտասարդը

Վարորդը փախուստի չի դիմել դեպքի վայրից, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Երեկ` կեսգիշերին մոտ, 23։50-ի սահմաններում Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկվել 22-ամյա Ալբերտ Թերմելյանը։

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնում. 70-ամյա քաղաքացին տեղում մահացել է

Shamshyan.com կայքի հրապարակման համաձայն` վրաերթը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 46-ամյա Արմենակ Հովհաննիսյանը Mercedes մակնիշի 22 UL ավտոմեքենայով։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկված երիտասարդը սակայն, այսօր առավոտյան մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած Ա․ Թերմելյանը նոր էր զորացրվել զինծառայությունից։