«Հանցավոր» երեխան ոտքի է հանել վրաց ոստիկաններին

Թբիլիսի շենքերից մեկում երեխան այնպես է աղմկել, որ հարևանները ոստիկանություն են կանչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանում շենքերից մեկի բնակիչները ոստիկանություն են զանգել` բողոքելով աղմուկից։ Երբ ոստիկանները ժամանել են կանչի վայր, զարմացած պարզել են, որ աղմկում է մեկուկես տարեկան մի երեխա։ Ոստիկաններին այլ բան չի մնացել, քան լուսանկարվել են «հանցագործի» հետ, հաղորդում է Sputnik Գրուզիան։

«Այս անգամ Մաքսիմկան խուսափել է կալանքից, նա նկատողություն է ստացել աղմուկի և հարևաներին անհանգստացնելու համար, բայց նա խոստացել է, որ այլևս չի աղմկի։ Նա չի հասկացել, թե ինչ է կատարվել, մտածել է, որ հյուրեր են եկել և լավ զվարճացել է», – իր ֆեյսբուքյան էջում պատմել է երեխայի տատիկը` Նանա Ջիկիան։

Այդ դեպքը զվարճացրել է օգտատերերին։ Մեկնաբանություն գրողների մեծամասնությունը հիացած է եղել երեխայով և քննադատել չափազանց «նյարդային հարևաններին»։