Փաշինյանը Կապանում կմասնակցի ՔՊ թեկնածուի քարոզարշավին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կապան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբեր — Sputnik. Վաղը՝ հոկտեմբերի 19–ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կապան: Այս մասին նա ասել է իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում:

Երեկոյան նա կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կապանի քաղաքապետ առաջադրված Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։

Վարչապետի պաշտոնակատարը նաև խոստացել է ցերեկը շրջել քաղաքում, զրուցել կապանցիների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններն այստեղ տեղի են ունենալու հոկտեմբերի 21–ին։