Կրասնոդարում կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռ

Չեխական արտադրության ինքնաթիռն ընկել է ջրային ավազանի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբեր — Sputnik. Պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ Կրասնոդարի երկրամասում կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:00-ին:

Մելանյա Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ներսում տարածված ծխի պատճառով

Ինքնաթիռը ընկել է ջրի մեջ և օդաչուների որոնողական աշխատանքները փրկարարները դեռ չեն ավարտել:

Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է առանց մարտական սպառազինության: Նախնական տեղեկատվության համաձայն կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:

ՌԻԱ-յի աղբյուրի համաձայն երկու օդաչուներն էլ հասցրել են օգտվել կատապուլտից:

Այս ինքնաթիռները արտադրվել են 1970-1999 թվականներին՝ Չեխոսլովակիայում, ապա՝ Չեխիայում: