Հայաստանը կփակի 2018թ–ի բյուջեի դեֆիցիտը նոր վարկով, բայց հանգիստ «կմարսի» այն

Վարկը վերցրել են բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Բայց դրա ծավալը կշարունակվի վերահսկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ինչպես նշվել է, տարեվերջին Հայաստանը ևս մի վարկ կվերցնի, որպեսզի փակի բյուջեի դեֆիցիտը։

Մարգարյան. «Թոշակների ու նպաստների բարձրացման մասով հունվարի 1-ից կարող է խնդիր լինել»

Ասիական զարգացման բանկը կտրամադրի 50 միլիոն դոլարի վարկ։ Այդ գումարը կփակի բյուջեի դեֆիցիտի մնացած մասը, որը կազմում է 320 միլիոն դոլար։

Բյուջեի ընդհանուր ծավալում դա համեմատաբար քիչ է։ 2014-2015թթ–ին դեֆիցիտն ավելի բարձր է եղել, հանրապետությունն ավելի շատ վարկեր է վերցրել, որպեսզի «ավելի հեշտ շնչի» ռուբլու փոխարժեքի և նավթի գների անկումից հետո։

Բայց հետո դեֆիցիտը սկսել են նվազեցնել. 2016թ–ին այն կազմել է ՀՆԱ 5,5 տոկոսը, 2017թ–ին` 4,8 տոկոսը, իսկ 2018թ–ի արդյունքում նախատեսվում է հասցնել 2,7 տոկոսի։ 2019թ–ի նախագծով բյուջեի դեֆիցիտը պետք է կազմի ՀՆԱ ընդամենը 2,2 տոկոսը։

Հայաստանը ցանկանում է բյուջեի աջակցության համար վարկեր վերցնել նաև 2019թ–ին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման վարկերի մասին բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի և գերմանական KFW բանկի հետ։

2019թ–ին արտասահմանյան վարկերից Հայաստանի բյուջե կմտնի 491 միլիոն դոլար։ Դրանք կօգնեն ծածկել բյուջեի ծախսերի մոտ 15 տոկոսը: