ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Սահմանախախտների ու սահմանախախտումների թիվն առաջիկայում կարող է աճել»

Sputnik Արմենիայի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը մեկնաբանում է հայ-թուրքական սահմանի հաճախակի դարձած խախտումները։
Sputnik
Հայկ Նահապետյան

«Հաշվի առնելով Թուրքիայում քաղաքական լարումները, մասնավորապես քրդական գործոնի հետ կապված, տեսականորեն չեմ բացառում, որ սահմանախախտների ու սահմանախախտումների թիվն առաջիկայում նաև աճի»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով, որպես կանոն` սահմանախախտներն այն մարդիկ են, որոնք իրենց երկրում իրավապահների հետ խնդիրներ ունեն։

«Կա նաև երրորդ տարբերակը, երբ պետություններն իրենք են հարևան երկրի զգոնությունը ստուգելու համար այնտեղ «գործուղում» հատուկ պատրաստված մարդկանց»,-ասաց Նահապետյանը։

Հայ-թուրքական սահմանի մասին խոսելիս նա խորհուրդ է տալիս չմոռանալ, որ խոսքը ոչ միայն երկու թշնամի երկրների, այլև աշխարհի երկու ռազմաքաղաքական բլոկների սահմանի մասին է։