Վարդան Օսկանյանին արգելել են մեկնել Հայաստանից. «Ժամանակ»

Նախկին արտգործնախարարի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը` նշելով, որ գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։

Մայրապետյանին ձերբակալելու օրը խուզարկել են նախկին փոխվարչապետի տունը. «Ժամանակ»

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։

Պարբերականը հիշեցնում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա և Մայրապետյանի միջև առերեսում էր իրականացվել, որից հետո Սիլվա Համբարձումյանը հաստատել էր առերեսման փաստը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։

Մեր աղբյուրը հայտնում է, որ Համբարձումյանի փոխանցած գումարներով Երևանում շենքեր են կառուցվել, իսկ գումարի մի մասն էլ վճարել են Օսկանյանի հրավերով Հայաստան եկած արաբները։ Վարդան Օսկանյանի բաժինը վճարել են Երևանի Կենտրոնում գտնվող նորակառույցների մի քանի բնակարաններով։