ՌԱԴԻՈ

Գզիրյան.« Տեխնիկական առումով նոր բաներ ներկայացվեց SputnikPro կրթական ծրագրի ընթացքում»

SputnikPro կրթական ծրագրի մասնակից «Արմենպրես» մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Աննա Գզիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները։
Sputnik
Գզիրյան.« Տեխնիկական առումով նոր բաներ ներկայացվեց SputnikPro կրթական ծրագրի ընթացքում»

Նրա խոսքով` մինչև սեմինարին գալն է որոշակի պատկերացում ունեին, թե ինչպիսին են ռուսական մամուլի կենտրոնների հնարավորությունները, բայց այն ինչ ներկայացվեց, շատ տպավորիչ էր։

«Ես շատ կուզեի, որ մեզ մոտ էլ լինեին այդպիսի հնարավորություններով մամուլի կենտրոնները։ Տեխնիկական առումով նոր բաներ ներկայացվեց։ Բովանդակային մասով էլ մեր ունեցած տեսակետները փոխանակեցինք։ Հետաքրքիր էր, թե նույն իրավիճակներում մենք ինչպես ենք վարվում, իրենք ինչպես։ Կան բաներ, որ իսկապես կարելի է կիրառել, հատկապես լրագրողների և հյուրերի փոխհարաբերությունների մասին, որ մեկը պատրաստի լինի մյուսի գործողություններին։ Կարևոր է հասկանալ, որ ասուլիսի ընթացքում ամեն բան պետք է անել չնեղացնելու համար ո՛չ լրագրողներին, ո՛չ հյուրերին։ Եվ ամեն բան պետք է անել, որ և՛ հյուրը կարողան ներկայացնել այն ինֆորմացիան, որ ուզում են, և՛ լրագրողը ստանա իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները»,–ասում է Գզիրյանը։

Հիշեցնենք, որ Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունըայսօր` հոկտեմբերի 18–ին, Երևանում գործարկել է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը, որի շրջանակում տեղի է ունեցել Օլգա Կոլևայի «Ժամանակակից մամուլի կենտրոնը. մամուլի հետ շփման լեզուն» վարպետության դասը Հայաստանում գործող մամուլի կենտրոնների ղեկավարների ու պրոդյուսերների համար։