ՌԱԴԻՈ

Գրիգորյան.«Ինչ ներկայացվում է SputnikPro ծրագրի շրջանակում, մենք երազում ենք դրա մասին»

«Սա իսկապես մաստեր–կլաս էր»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում SputnikPro կրթական ծրագրի նման կարծիք հայտնեց «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանը։
Sputnik
Հովհաննես Գրիգորյան

Նրա խոսքով` գործընկեր Օլգա Կոլևան շատ հանգամանալից ներկայացրեց մամուլի ակումբերի կարևորությունն, դրանց ճիշտ աշխատաոճը, ներքին խոհանոցը։

«Հայաստանյան մամուլի ակումբները որոշակի առումով տեղյակ էին այն ամենից, ինչ ներկայացնում էր մեր գործընկերը, բայց այն ինչ անում են իրենք, նաև իրենց լայն հնարավորությունները, բնականաբար, այստեղի մամուլի ակումբները չունեն»,–նկատում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` այն ինչ նա ներկայացնում էր Կոլևան, մենք Հայաստանում երազում ենք դրա մասին։ Խոսքը նաև տեխնիկական հագեցվածության մասին է։

Հիշեցնենք, որ Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը այսօր` հոկտեմբերի 18–ին, Երևանում գործարկել է SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլը, որի շրջանակում տեղի է ունեցել Օլգա Կոլևայի «Ժամանակակից մամուլի կենտրոնը. մամուլի հետ շփման լեզուն» վարպետության դասը Հայաստանում գործող մամուլի կենտրոնների ղեկավարների ու պրոդյուսերների համար։