Շիրակում 24 մանր եղջերավոր անասուն դարձել են ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Շիրակի Ախուրյան գյուղի ճանապարհին տրանսպորտային պատահարի զոհ են դարձել մանր եղջերավոր անասուններ։

Մոր ու աղջկա վրա ավազակային հարձակում կատարելու գործով հարուցվել է քրեական գործ

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունի. վերջիններս սատկել են:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: