Փաշինյանն ու Ալիևը սկսել են շփվել ուղիղ. օպերատիվ կապը հաստատված է

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հայտնել է, որ խոստացված օպերատիվ կապն Ադրբեջանի նախագահի հետ արդեն իրողություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին և արցախաադրբեջան շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է։ Այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դա նաև Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է։

Փաշինյան–Ալիև հանդիպումը Դուշանբեում նվազեցրել է լարվածությունն Արցախում. Լեբեդև

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ ի վերջո հաջողվել է օպերատիվ կապ հաստատել։ «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար, ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, իսկ նրանց կողմից` ինձ»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել։

Ավելի ուշ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ կապը դեռ չի հաջողվել հաստատել, բայց աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են։