Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատարը ցավակցել է զոհերի հարազատներին ու բարեկամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Նշենք` երեկ Կերչի քոլեջում ինքնաշեն ռումբ է պայթել։ Միջադեպի փաստով սկզբում ահաբեկչության մասին էին քրեական գործ հարուցել, բայց ավելի ուշ պարզվել էր, որ քոլեջի ուսանողն է հրաձգություն սկսել ուսումնական հաստատությունում։ Քրեական գործը վերաորակավորվել է երկուսից ավելի անձանց սպանության հոդվածով։

Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հրապարակվել է Կերչում մահացած 20 ուսանողների ու աշխատակիցների ցանկը

Հարձակման հետևանքով մահացել են 20 մարդ։ ՌԴ քննչական կոմիտեում նշել են, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից։

Մի քանի տասնյակ մարդիկ են տուժել, 37-ին հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում։

Նա անվճար է սովորել ու կրթաթոշակ է ստացել։ Նախկինում երբեք ագրեսիա չի դրսևորել և ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։

Մեկ ամիս առաջ նա զենք պահելու իրավունք էր ստացել։ Զենքի արտոնագիրը վկայում է, որ տղան բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում` հոգեբույժի մոտ։