Նախընտրական քարոզարշավի ընթացքում կառավարությունը չպետք է քաղաքականացված լինի. Փաշինյան

Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հրաժարական է տվել, բայց կառավարությանը կոչ է անում աշխատել սովորական ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Լավ ժամանակաշրջան է աշխատելու համար առավել հանգիստ պայմաններում և հույս ունեմ պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակահատվածը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Փաշինյանը հրաժարական էր տվել Հայաստանում դեկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։