Գյումրիում գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային ու մի քանի մետր տարել ռելսերով

Ավտոմեքենայի վարորդը կորցրել է ինքնակառավարումը, և մեքենան հայտնվել է երկաթգծի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 17-ին, ժամը 21-ի սահմանում բախվել են Գյումրիից Երևան ընթացող բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։

Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

Նախնական տվյալներով` BMW —ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։

Գնացքը բախվել է մեքենային և մի քանի մետր իր հետ տարել այն։

Մեքենայում եղել է միայն վարորդը, որը հասցրել է անջատել մեքենան և դուրս գալ մինչև գնացքի հետ բախումը։ Նա չի տուժել։

Երկաթուղիների աշխատակիցները մեքենան դուրս են բերել ռելսերից:

Նշենք, որ Գյումրու Երևանյան խճուղում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Փողոցի մի մասը փակված է, և վարորդները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով։