Ասուլիս. «Ռաֆտինգ՝ զարգացող մարզաձև Հայաստանում»

Հոկտեմբերի 19-ին, ժ. 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս նվիրված 2018թ.-ի Պարառաֆտինգի առաջնությունում հայ պարամարզիկների հաղթանակին:
Sputnik

Հոկտեմբերի 6-7-ին Կիևում անցկացված պարառաֆթինգի առաջնությունում 30 երկրներից ժամանած թիմերից Հայաստանի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թիմերը գրավել են 1-ին տեղը։

Հայաստանի ռաֆթինգի  ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը,Պարառաֆթինգի թիմի մարզիչ Սեդրակ Զաքարյանը և rafting.amArmenia ռաֆթինգային թիմի հրահանգիչ Վազգեն Խաչիկյանը կպատմեն հաղթանակի մասին, կխոսեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար մարզաձևի կիրառման և որպես զբոսաշրջային պրոդուկտ առաջմղման շուրջ:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: