Արտակարգ դեպք Արագածոտնում. բժշկական դիմակներով անձինք փորձել են թալանել կանանց

Դիմակավորված անձինք բռնություն են կիրառել տանտիրուհու ու նրա մոր նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Բժշկական դիմակներով 2 անձինք, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, մտել են Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմանում։

Դիմակավորված անձինք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում տղամարդկանցից մեկի բժշկական դիմակն ընկել է գետնին, որից հետո նրանք փախել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: