Ուրարտուից մինչև օրս, համերգ, սալյուտ... ի՞նչ է ներառված «Երևան 2800»-ի միջոցառումներում

Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 Հոկտեմբեր — Sputnik. «Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ: