Պայթյուն Կերչի պոլիտեխնիկական ուսումնարանում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, ԱԻՆ ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական ուսումնարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել` մոտ 50 մարդ: Այս պահին 20-ը մարդ հոսպիտալացվել է:

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հաղորդել է, որ Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է եղել:

Ռոսգվարդիայից և հայտնել են, որ քոլեջում պայթյունն ահաբեկչություն է եղել: Մասնավորապես՝ Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիքովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրման պատճառով:

Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Հարուցվել է քրեական գործ է հարուցել: