ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հայտարարությունը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում որակեց իբրև «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»։
«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ հայտարարել ենք, և չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` երեկ Միլսը evnreport կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր ղարաբաղյան խնդրի կարգավորմանը և ասել, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ։