Ալլա Պուգաչովան գովազդել է նրան. հայ ֆլորիստը ծաղիկներից նկարներ է ստեղծում. լուսանկարներ

Արայիկ Գալստյանն արդեն վաղուց է նվաճել աշխարհը և որոշել դա սովորեցնել հայ ֆլորիստներին։ Նա Հայաստանում դպրոց կբացի և կհրավիրի այդ ոլորտի լավագույն փորձագետներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ծաղիկները գույն են, իսկ ծաղկեփունջը` նկար։ Ցանկացած նկար պետք է յուրահատուկ լինի և կրի բնության լավագույն բուրմունքները։ Ընդամենը տասը րոպե, և ֆլորիստ Արայիկ Գալստյանը գրեթե դաշտային ծաղիկներից` գեորգիններից և մեխակներից, կարող է հիանալի ծաղկեփունջ հավաքել ինչպես նվերի, այնպես էլ հարսնացուի ձեռքում բռնելու համար։ Նա խիստ է իր աշխատանքի մեջ։ Վստահ է, որ ծաղկեփունջը պետք է կազմվի ընդամենը մեկ անգամ, իսկ այդ ընթացքում չի կարելի ծաղիկները դնել սեղանին։ Ֆլորիստը չի հանդուրժում փաթաթելու թուղթը, փոխարենը գնահատում է բարձրորակ ժապավենները։

Флорист Араик Галстян во время флористического шоу на полях промышленной выставки "Expo Russia-Armenia 2018" (17 октября 2018). Еревaн

Նա ծնվել է Սիսիանում։ Երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, հիմա ապրում է Իսպանիայում և մշտապես ճանապարհորդում է և աշխատում տարբեր երկրներում։ Նա զարդարում է աստղերի և նախագահների տոները իր նրբաճաշակ ծաղկեփնջերով և ծաղկային կոմպոզիցիաներով։ Նա հասցրել է ծաղկեփունջ ստեղծել Քրիստինա Օրբակայտեի համար, զարդարել տոնական սեղան երգչուհի Մադոննայի ծննդյան տոնին։

Флорист Араик Галстян во время флористического шоу на полях промышленной выставки "Expo Russia-Armenia 2018" (17 октября 2018). Еревaн

«Ծաղկեփունջը գնել է Ալլա Պուգաչովան, դա իմ առաջին աշխատանքն էր Մոսկվայում։ Նա մտավ ծաղկի սրահ, և բոլորը վախենում էին սպասարկել նրան։ Ես համարձակորեն մոտեցա և գրեթե չխոսելով ռուսերեն կարողացա հասկանալ, որ պետք է ծաղիկներից պատրաստված գլխավոր զարդարանք։ Հիշում եմ, որ նա վճարեց 50 դոլար։ Որոշ ժամանակ անց բոլորը ցույց տվեցին ամսագրում Քրիստինայի լուսանկարը, որում նրա գլուխը զարդարում էր իմ պսակը», – հիշում է ֆլորիստը` կատակելով, որ Պուգաչովան լավ գովազդել է իրեն։

Флорист Араик Галстян во время флористического шоу на полях промышленной выставки "Expo Russia-Armenia 2018" (17 октября 2018). Еревaн

Մադոննայի ծննդյան օրն ամեն ինչ այլ կերպ է եղել։ Սկզբից Գալստյանը զարդարել է դահլիճը, դրանից հետո իմացել, թե ում համար է դա արել։ Նա հերքեց արտասահմանյան ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունները կապույտ վարդերի նկատմամբ երգչուհու սիրո մասին։ Հայ ֆլորիստը ձևավորել է դահլիճը սպիտակ ծաղիկներով, և դա Մադոննային շատ դուր է եկել։

Флорист Араик Галстян во время флористического шоу на полях промышленной выставки "Expo Russia-Armenia 2018" (17 октября 2018). Еревaн

«Հայաստանը դաշտային ծաղիկների մեծ դաշտ է։ Հենց դրանք իրենց վառ, ջերմ և հյութալի գույներով խորհրդանշում են մեր հայրենիքը։ Հայ ոճաբաններ պետք է տեսնեն այդ գեղեցկությունը, «գողանան» լեռների մի կտորը և զարդարեն դրանով իրեն տները և տոները», – ասաց ֆլորիստը։

Флорист Араик Галстян во время флористического шоу на полях промышленной выставки "Expo Russia-Armenia 2018" (17 октября 2018). Еревaн

Նա շատ թերություններ է տեսնում հայ ֆլորիստների աշխատանքում` սկսած անփութությունից, վերջացրած՝ հին ծաղիկներ օգտագործելով։ Նրան հունից հանում են չկտրված ցողունները և երևակայությունից զուրկ ծաղկեփնջերը։ Սակայն դա նաև գնորդների մեղքն է, որոնք պահանջկոտ չեն և թույլ են տալիս իրենց խաբել։