Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

Իոս Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Հայ գերիներին վերադարձնելու համար արվում է հնարավոր ամեն ինչ. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: