ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նոր կառավարությունը որոշել է շարունակել 2003թ.–ին հիմնադրված ու արդեն 15 տարի իրականացվող ուսուցիչներին ավտոմեքենաներ նվիրելու ավանդույթը։ Այս մասին որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Նախագծի համաձայն` «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար կառավարությունը բյուջեից 11 մլն դրամ է հատկացնելու, որից 10 մլն 400 հազար դրամով կգնվեն 2 ավտոմեքենա` լավագույն ուսուցչին ու լավագույն դաստիարակին պարգևատրելու համար, իսկ 600 հազար դրամով` համակարգիչ` լավագույն տնօրենին նվիրելու համար:
Նշենք, որ այս մրցույթը անցկացվում է 2003թ.–ից, երբ ՀՀ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, ԿԳ նախարարը` Աղվան Վարդանյանը։
Մրցույթի հաղթողներին ավանդաբար պարգևատրում էին «ՎԱԶ- 2106» կամ «ՎԱԶ- 2107» ավտոմեքենաներով։
Թե ինչ ավտոմեքենա կգնի կառավարությունը 5 մլն 200 հազար դրամով այս տարի, որոշման նախագծում չի հստակեցվում։