Դաժան սպանություն Լոռիում. որդին դանակահարված հոր դին հայտնաբերել է տնակում

Տղամարդու պարանոցի ու կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վերքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Լոռու մարզում 26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում բազմաթիվ ծակած-կտրած վերքերով դին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 16-ին։

Սյունիքում սարսափելի ավտովթարի զոհ դարձած ընտանիքի մասին մանրամասներ են ի հայտ եկել

Ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։