ՌԱԴԻՈ

Այվազյան. «Կարելի էր խնդիրը լուծել նաև առանց վարչապետի հրաժարականի»

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սահմանադրական այն լուծումների մասին, որոնց միջոցով հնարավոր կլիներ առանց վարչապետի հրաժարականի հասնել արտահերթ ընտրությունների։
Sputnik
Այվազյան. «Կարելի էր խնդիրը լուծել նաև առանց վարչապետի հրաժարականի»

Այվազյանը նշում է, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի առաջարկի իմաստն այն է, որ խորհրդարանի գոյության իմաստը կայուն խորհրդարանական մեծամասնությունն է։ Եվ եթե օբյեկտիվ պատճառներով ԱԺ–ում կայուն խորհրդարանական մեծամասնություն արդեն գոյություն չունի, ապա այս ԱԺ–ն գոյություն ունենալու իրավունք չունի։ Դա պետք է հիմք հանդիսանա իրավունքի ուժով ինքնալուծարվելու։

«Սահմանադրության այդ դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի, ԱԺ–ի պատգամավորների երկու երրորդով։

Խնդիրը նրանում է, որ ՀՀԿ–ն դեմ էր հանդես գալիս դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Գագիկ Հարությունյանի ասած տարբերակով կարելի էր Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և առանց վարչապետի հրաժարականի խնդիրը լուծել»,–ասում է Այվազյանը։

Հիմա էլ չեմ կարծում, որ խնդիր առաջանա, որովհետև բոլոր քաղաքական ուժերն էլ հետևում էն հասարակության արձագանքին։