ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
Նախնական տվյալներով ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Սահմանախախտներին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ին Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել էին անհայտ անձի, որը հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտն ուշադիր զննել էր տեղանքը և փորձել էր աննկատ առաջ շարժվել: Պարզվել էր, որ սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ` քուրդ: Նա հատել էր սահմանը Թուրքիայի իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով: Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու ևս մեկ դեպք էր գրանցվել հոկտեմբերի 14-ին: