Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ

Նա սահմանը հատել է Թուրքիայի իրավապահներից թսքնվելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:

Նախնական տվյալներով` հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին ձերբակալել էին 2018թ. հոկտեմբերի 15-ին: