Փաշինյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին

Արծվիկ Մինասյանն էլ պաշտոնավարման երկար ժամկետ մաղթեց նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին։

Փաշինյանը սենսացիա չի տեսնում. ՀՀԿ–ն էլ կարող է պաշտոններ ստանալ

Նախկին նախարար Արծվիկ Մինասյանը շնորհավորեց Տիգրան Խաչատրյանին և առողջություն և պաշտոնավարման երկար ժամկետ մաղթեց նրան։

«Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում և համոզված եմ՝ մեզնից յուրաքանչյուրն իրենից կախված առավելագույնը կանի՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։

Տիգրան Խաչատրյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել հոկտեմբերի 16-ին։ Դեռևս 2016 թվականի հոկտեմբերին նա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: