Մարկոս Պիզելլիի վնասվածքը լու՞րջ է. ՀՖՖ–ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պիզելլիի վնասվածքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Նախնական ախտորոշմամբ՝ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- գրված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 16-ին, Ազգերի լիգայի շրջանակում անցկացված Հայաստան — Մակեդոնիա խաղում մեր ընտրանու առանցքային կիսապաշտպան Մարկոս Պիզելլին վնասվածք ստացավ ու փոխարինվեց։

Հիշեցնենք` Ջիբրալթարից կրած ցավոտ պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 4:0 հաշվով պարտության մատնեց խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին: