Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ կփակվեն

Նախարարությունը հայտնում է, որ նշված հատվածները կփակվեն ժամանակավորապես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ճանապարհների նշված հատվածներում նորոգման աշխատանքներ են կատարվելու։