Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` եղանակը կտաքանա ոչ միայն Հայաստանի որոշ մարզերում, այլև Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մի քանի օր շարունակ տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 24-26, իսկ գիշերային ժամերին` 10-12 աստիճանի սահմանում։