ՌԱԴԻՈ

Ասուլիս. «Չինաստանի ներդրողները Հայաստանում»

Հոկտեմբերի 19-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Չինաստանից ժամանած գործարարների, արդյունաբերողների և ներդրողների ներկայացուցչական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:
Sputnik

Կխոսվի հայ-չինական համագործակցության, հեռանկարային ներդրումային ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման մասին (այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտիում):

Մամուլի ասուլիսին կմասնակցեն այս այցի նախաձեռնողներ՝ ռուսաստանյան «Стратегия» հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը և հիմնադրամի փոխնախագահ Սամվել Ասմարյանը, ինչպես նաև չինական պատվիրակության անդամներ Վեյմին Ցյանը (Պեկին), Լի Վեն Վան (Մակաո), Կա Չի Տոն (Հոնկոնգ): 

Չինացի գործարարների հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է՝ ճանապարհաշինությունից և մետրոշինությունից մինչև էլեկտրամոբիլների արտադրությունը, տուրիզմից մինչև աղբամշակման գործարաններ: «Ալիանս» ազատ տնտեսական գոտու հիման վրա, տասնյակ միլիոնանոց չինական ներդրումների շնորհիվ նախատեսվում է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություն, ուր կաշխատի մոտ 1000 մարդ:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: