ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել են գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը: